Search En menu en ClientConnect
Search
Results
Top 5 search results See all results Advanced search
Top searches
Most visited pages
    ©EIB
    • 55 միլիոն եվրոյի վարկային միջոցներ Ակբա բանկին՝ տեղական մասնավոր հատվածին աջակցելու համար:
    • Ավելի քան 200 փոքր ընկերություն և 6,000 աշխատատեղ կօգտվեն այս համագործակցությունից։
    • Վարկային միջոցները տրամադրվում է ԵՆԲ-ի Հայաստանի ՄՓՄՁ Resilience Facility-ի միջոցով՝ թերսպասարկվող բիզնեսներին աջակցելու համար։

    Եվրոպական ներդրումային բանկի զարգացման մասնաճյուղը՝ ԵՆԲ Գլոբալը, հայաստանյան Ակբա բանկին 55 մլն եվրո է տրամադրում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև երկրում կապիտալի ֆինանսավորումն ընդլայնելու համար։ Գործարքը Հայաստանում ԵՆԲ Գլոբալի առաջին ուղղակի վարկային գիծն է առևտրային բանկին:

    Համագործակցությունը հիմնված է ԵՆԲ Գլոբալի հանձնառության վրա՝ աջակցելու Հայաստանի տնտեսական զարգացմանը և խթանելու մասնավոր հատվածի աճը և աշխատատեղերի ստեղծումը: ԵՆԲ Գլոբալից ներգրավված միջոցներն Ակբա բանկի կողմից կուղղվեն տեղական մասնավոր հատվածին՝ խթանելով տնտեսական զարգացումն ու ներդրումները: Ակնկալվում է նաև, որ ավելի քան 200 ՓՄՁ-ներ, որոնց թվում հատուկ ուշադրության է արժանանալու կանանց կողմից ղեկավարվող բիզնեսները, կօգտվեն այս հնարավորությունից՝ ապահովելով ավելի քան 6000 աշխատատեղ:

    «Ուրախ ենք Ակբա բանկի հետ գործընկերություն մեկնարկելու առիթով։ Մեր նպատակն է նպաստել ուժեղ և դիմացկուն տնտեսությունների կայացմանը, որոնք նաև աշխատատեղեր են ստեղծում։ Այս համագործակցությունը կնպաստի հայկական փոքր և միջին ձեռնարկությունների աճին և մրցունակության բարձրացմանը, այդ թվում՝ երկրի գյուղական շրջաններում, և կխթանի ձեռներեցությունը՝ համաձայն Եվրամիության և Հայաստանի առաջնահերթությունների»,- նշել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Թերեզա Չերվինսկան։

    Նախաձեռնությունը ԵՆԲ Գլոբալի Հայաստանի ՄՓՄՁ Resilience Facility-ի մի մասն է, որի նպատակն է ավելացնել ֆինանսավորման հասանելիությունը երկրում մասնավոր հատվածի համար: Միջոցառումը խթանում է երկարաժամկետ տնտեսական կայունությունը՝ հայաստանյան բանկերի միջոցով տեղական ձեռնարկություններին ֆինանսավորում տրամադրելով:

    Մենք հաստատակամ ենք վստահեցնելու բանկերին, որ վարկի պայմանները, ԵՄ դրամաշնորհով ամրապնդված տեղական արժույթի արժեվորմամբ, կլինեն շատ գրավիչ: ՀՆՀ դրամաշնորհի վերջնականացման հետ մեկտեղ, այս նախաձեռնությունը կլրացնի ԵՆԲ-ի սեփական ռիսկային գործողությունները՝ բարձրացնելով ֆինանսական մատչելիությունը և աջակցությունը տեղական բիզնեսներին», - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Յան Պլեշինգերը:

    «Ակբա բանկն այս պահին Հայաստանում առաջին ուղիղ և խոշոր համագործակցությունն է մեկնարկում Եվրոպական ներդրումային բանկի հետ՝ ներգրավելով 55 միլիոն եվրո։ Ակբան ամբողջ Հայաստանում մանր, փոքր, միջին և խոշոր ձեռնարկությունների առաջատար ֆինանսավորողներից մեկն է և այս միջոցների ներգրավումը մեզ թույլ կտա լրացուցիչ խթան հաղորդել ՄՓՄՁ-ների զարգացմանը։ Մեզ համար առաջնային նպատակ է ՄՓՄՁ-ների զարգացմանը նպաստելը, քանի որ վերջիններս համարվում են մեր երկրի տնտեսության շարժիչ ուժը»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

    Եվրոպական ներդրումային բանկի և ԵՆԲ Գլոբալի մասին

    Եվրոպական ներդրումային բանկը Եվրոպական Միության երկարաժամկետ ֆինանսավորման հաստատություն է, որը պատկանում է անդամ պետություններին։ Այն տրամադրում է երկարաժամկետ ֆինանսավորում հուսալի ներդրումների համար՝ աջակցելով ԵՄ քաղաքականության նպատակներին չորս առաջնահերթ ոլորտներում՝ ենթակառուցվածքներ, նորարարություն, կլիմա և շրջակա միջավայր,  ՓՄՁ-ներ։

    ԵՆԲ Գլոբալը Եվրոպական ներդրումային բանկի մասնագիտացված ստորաբաժանում է, որի նպատակն է զարգացնել միջազգային համագործակցությունները և զարգացման ֆինանսավորման ազդեցությունը։ Team Europe-ի կազմում ԵՆԲ Գլոբալը խթանում է ուժեղ, կենտրոնացած համագործակցություններ՝ գործակցելով այլ զարգացման ֆինանսավորման հաստատությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ սերտորեն աշխատելով այլ բազմակողմ զարգացման բանկերի հետ։ ԵՆԲ Գլոբալն ավելի է մոտեցնում ԵՆԲ խմբին տեղի մարդկանց, ընկերություններին և հաստատություններին՝ ամբողջ աշխարհում գործող գրասենյակների միջոցով՝ ներառյալ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչությունը, որն ընդգրկում է նաև Հայաստանը։

    Ակբա բանկի մասին

    Ակբա բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի ավելի քան 5600 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:

    Contact

    Begum Iman

    Reference

    2024-309-HY